25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դա ֆուտբոլի բռնաբարություն է՝ Կամասուտրայի բոլոր հոդվածներով

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղին. «Վատը գիտեք որն է, որ մարդիկ կան քարերն առած ընկան Վանեցյանի ու Գյուլբուդաղյանցի հետևից։ Ախր, էս հավաքականը վաղուց էր մեռած, հայկական ֆուտբոլ վաղուց գոյություն չունի։ Այն, ինչ վերջին տարիներին անում են մեր հավաքականի ֆուտբոլիստները դաշտում դա ֆուտբոլ չի, դա ֆուտբոլի բռնաբարություն է՝ Կամասուտրայի բոլոր հոդվածներով»։

Հիշեցնենք, Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղին Հայաստանը պարտվեց Ջիբրալթարին նվազագույն հաշվով: 

Նկատենք, որ Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություններից հետո հանրության մոտ դրական սպասումներ էին ձեւավորվել թիմի նկատմամբ, ինչն այս անգան էլ, փաստորեն, չարդարացվեց: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ