19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրական քանի ձու է կարելի իրականում ուտել

«Քանի որ ձուն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և այդպիսով նպաստում է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացմանը, երկար ժամանակ այն վնասակար մթերք է համարվել։ Սակայն բազմաթիվ հետազոտություններ հերքում են այդ կապը»,– հաղորդում է Focus-ի լրագրող Անիկա Յոնասը։

«Այսպես, Միչիգանի նահանգի EpidStat ինստիտուտի և Յուտա նահանգի DLW Consulting Services հետազոտական ընկերության գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձուն չի ազդում սրտի իշեմիկ հիվնդությունների և կաթվածի առաջացման վրա։ Ընդհակառակը. գիտնականները նույնիսկ պարզել են, որ օրական մեկ ձուն կարող է կրճատել կաթվածի հավանականությունը։ Գիտնականների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են 2016 թվականին»,– գրում է լրագրողը։

«Մինչև հիմա գիտնականները շաբաթական մինչև չորս ձու օգտագործող առողջ եվրոպացիների մոտ սրտային հիվանդությունների ավելացում չեն հայտնաբերել։ Ամեն դեպքում, ավելի քիչ ձու պետք է օգտագործեն շաքարախտով հիվադներն ու նրանք, ովքեր տառապում են սրտի իշեմիկ հիվանդությամբ»,– եզրափակում է Յոնասը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ