25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը՝ Մարալիկում Ադեկվատ-ի ներկայացուցիչների հետ կապված միջադեպի մասին

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, «Ադեկվադ» ֆեյսբուքյան վերլուծական հաղորդաշարի նկարահանումներ իրականացնելիս իրենց են մոտեցել մի խումբ անձինք, ովքեր պահանջել են, որ Մարալիկ քաղաքից շուտ հեռանան, և, որ 800 հոգի հավաքված իրենց սպասում են կենտրոնական հրապարակում, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ:

Վերջիններս նրանց ուղեկցելով հրապարակ՝ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 3 տան դիմացի ճանապարհի մայթեզրին քաշքշել և հայհոյել են՝ սպառնալով նրանց կյանքին և առողջությանը, իսկ տղամարդկանցից մեկը Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում քաշքշել է օպերատորին, այնուհետև, մոտ 10 րոպե անց, կենտրոնական հրապարակ տանող ճանապարհի մայթեզրին փորձել է խլել վերջինիս տեսախցիկը, ինչի ընթացքում կոտրել է տեսախցիկի տակդիրը՝ պատճառելով նյութական վնաս:

Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժին են ներկայացել դեպքի մասնակից 5 քաղաքացիներ, որոնցից վերցվել են բացատրություններ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: Նշենք, որ ասուլիսում Ադեկվատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Մարալիկում կատարված հարձակումը կազմակերպված էր իշխանության կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ