16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

«Սերժի վախտ էլ, Սերժից հետո էլ» . Ժամանակ

15671_b

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։

Երկու համայնքում էլ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Շիրակի մարզի Հովտաշեն համայնքներում ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել։ Մեկ թեկնածու էլ՝ Սերգեյ Սարգսյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ 

Ուշագրավ է, որ առաջադրված անկուսակցական թեկնածուների մեծ մասը նույն համայնքի ղեկավարներն են, ովքեր նախկին բոլոր ՏԻՄ ընտրություններին առաջադրվում էին ՀՀԿ-ից։  Ամենամրցակցային ընտրություններն են թերևս սպասվում Էջմիածին քաղաքում, որտեղ առաջադրվել է 14 թեկնածու։ Նրանցից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը։ Թեկնածուներից տասը անկուսակցական են։ Մեկը՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ՔՊ-ից է, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ ԼՀԿ-ից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ