20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ ոքի չմեղադրենք, դա մեր ընտրությունն է եղել

Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն է, ոչ էլ լավ ու վատ անձերը, Հայաստանի պրոբլեմը «իշխանական կուսակցություն» երևույթն է: Մինչև որ Հայաստանում իշխանությունը ընտրություններով չփոխվի, այլ ոչ թե հեղափոխությամբ, ոչ մի լավ բան մի սպասեք: Քաղաքականության մեջ «լավ» ու «վատ» մարդիկ հասկացությունը կեղծ կատեգորիա է: Կան լավ ու վատ մեխանիզմներ, լավ ու վատ ավանդույթներ և ինքնուրույն մտածող ու ինքնուրույնությունից զուրկ առաջնորդ փնտրող մարդիկ:

Ռուսները ինչ կուսակցություն էլ ստեղծեն, վերջում КПСС է դառնում, հայերը ինչ էլ ստեղծեն, վերջում ՀՀՇ է ստացվելու ու սկսվելու է սեփականության վերաբաշխում, երկրով մեկ գրասենյակների հիմնում …: Շարունակությունը դուք գրեք: Իշխանության կուսակցության համար էլ լավագույն ընդդիմությունը ԲՀԿ-ն է լինելու:

Վերջում ոչ ոքի չմեղադրենք, դա մեր ընտրությունն է եղել: Մենք անձեր ենք ընտրում, այլ ոչ թե սկզբունքներ: Ավտորիտարիզմը և «ՀՀԿ»-ն մեր ուղեղների մեջ է, ուրիշ տեղ մի փնտրեք:

Ստեփան Դանիելյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ