20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պավել Մանուկյանը ազատ կարձակվի. դատարանը որոշեց

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց  Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդությունն ու փոխեց Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Դատարանի դեպոզիտ հաշվին մեկ մլն դրամ վճարելուց հետո Մանուկյանն ազատ կարձակվի։

Նշենք, հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ