19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախյան հարցի կարգավորումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով. Շարմազանով

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության եւ կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ մայրցամաքում:

Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում`միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ