23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերջապես

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից:

Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով.

  1. Այդ օրն ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն,
  2. Փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն:

Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը, որն այդքան խնամքով ներդրված էր ժողովրդական լայն զանգվածների մեջ, և Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:

Շնորհավորում եմ բոլորիս մուտքը նոր քաղաքական իրականություն։

Բարի երթ։

Արթուր Ղազինյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ