19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքի գլխավոր ձևակերպումը մեկն է՝ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններն:

«Ինձ համար գլխավոր առանձնահատկությունն  այն է, որ եկանք այն կետին, երբ այլևս կասկած չկար, որ դեկտեմբերին կլինեն ընտրություններ: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքը  ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար՝ սեղանի շուրջ նստելու և բանակցելու համար»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Թևան Պողոսյանը կցանկանար սպասվող արտահերթ  ընտրությունները տեսնել ազատ, արդար և մրցակցային:

Հարցին՝ վարչապետի հրաժարականի հետ կապված մտավախությունները ինչքանով են արդարացված և ինչ հնարավոր սցենարներ կլինեն նրա հրաժարակաինից հետո, Պողոսյանը պատասխանեց, որ մտավախությունը ինչ-որ ուրիշ մեկի թեկնածու առաջադրելն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ