25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեւոր հարց՝ մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թե՞ Աստծուն

Հրեշտակները պատվում են միայն այն հոգուն, որի մեջ բնակվում է իրենց Տերը: Ուրեմն ստուգենք ամեն օր, և ամեն ժամ` զորանո՞ւմ է մեր հոգին Աստծո սիրո կրակից, թե՞ մարում է մեր մեջ այդ հուրը օրեցօր: Հրեշտակի ներկայությունը մենք կզգանք միայն մեր գործերի արդյունքից:
Բավական է ամեն օր կարդալ օրվա պատգամը Ավետարանից և քայլել նրա ուղղությամբ: Օրինակ` այսօրվա պատգամում ասում է` «Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թե՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում։ Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառա չէի լինի»։ Գաղ.1:10

Երազի և ստվերի պես են անցնում մեր կյանքի օրերը և մենք չեն ազատվում մեր երկրավոր գործերից, որոնք պիտի դրվեն Արդար դատավորի առջև` որպես պտուղ մեր ապրած կյանքի ու գործերի: մենք ամեն օր ծուլորեն հետաձգում ենք մեր այգու մշակումը և խնամքը` առողջ պտուղ ստանալու համար: 

Հատկապես այս օրերին ամբողջապես մխրճվել ենք ներքաղաքական խառնաշփոթի մեջ: Քանի որ մեր հոգևոր հիմքը ամուր չէ, տարուբերվելով այս ու այն կողմ երբեմն ընկնում ենք մեղքի մեջ դատելով արտաքին երևույթներից, կամ դարձյալ մեծարել արտաքին երևույթներով: Այո կան երևույթներ մեր աչքի առջև, որոնք բացասական գնահատանքի են արժանի և տեսնում ենք, որ այդտեղ Աստծու հոգին չէ որ գործում է: Մարդը կարող է խլել մյուսի կյանքը նյութի պատճառով: Մարդկային հպարտությունն ու անհանդուրժողականությունը սահմանները կորցրել է:

Մենք մնանք այն աներևույթ հատվածի մեջ, որոնք աղոթում են երկրի կայունության, եկեղեցու անսասանության, սահմանների ապահովության և մեր հոգիների փրկության համար: Ամենազորեղ զենքը, որ հաղթել է աշխարհի իշխանին` դա Սերն է:
Սերը Աստծու միածին Որդուն երկնքից իջեցրեց երկիր:
Այդ նույն Սերը Իր Որդուն խաչը հանեց:

Այդ Սերն է ամեն կիրակի բաշխվում համայն մարդկությունը` նրանց փրկության համար:
Եվ այդ Սերն է, որ գալու է դատելու աշխարհը` իր մոտ կանչելով արդարին, վայելելու նրա համար պատրաստած բարիքները: Մնանք հարատև կապի մեջ միայն Աստծու հետ: Թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով ու մասնագիտությամբ Աղոթքը բոլորին է պետք: 

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ