20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանենք այնպես, որ երևանցիներն ամեն օր ու ժամ ժպտան. մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։

Քննարկվելու են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական, հանձնաժողովներ կազմավորելու, հանձնաժողովների նախագահներ և նրանց տեղակալներ առաջադրելու հարցերը։

«Բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով, անկախ կուսակցական պատկանելությունից, կանենք այնպես, որպեսզի երևանցիներն ամեն օր ու ամեն ժամ ժպտան։ Կարևորում եմ այս պահը, որ ամբողջ ավագանու կազմը դիտարկում եմ որպես մեկ մարմին և չեմ տարբերակում ըստ խմբակցությունների», – հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա ավագանու անդամներին խնդրեց ուշադիր լինել Երևանի բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել և լուծումներ տալ դրանց։

Տեսանյութը՝ yerevan.today-ի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ