16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ խմբակցությունը չի լինելու ո′չ հնազանդ, ո′չ էլ կատաղի ընդդիմություն. ավագանու ԲՀԿ անդամ

«Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետարանում չի լինելու կատաղի ընդդիմություն, ոչ էլ ամեն ինչը հնազանդ կընդունի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մայրաքաղաքի բնակիչն իր վրա ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածություն չզգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի 7Կ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, անդրադառնալով այն հարցին, թե իրենց խմբակցությունը ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ։

Նրա խոսքով՝ առաջին հերթին ցանկանում են հասկանալ, թե ինչ մեթոդներ են կիրառվել «կարմիր գծերը» ներդնելու համար։

Արման Աբովյանը նաև տեղեկացրեց, որ ավագանիում ներկայացված խմբակցությունները միմյանց թշնամի չեն, ուստի երևանացիները պետք է պահանջատեր լինեն և իրենց հանգիստ չթողնեն, բարձրաձայնեն քաղաքում առակա խնդիրների մասին և հետամուտ լինեն, որպեսզի դրանք լուծեն։

«Մենք ավագանիում ո′չ սև ենք, ո′չ սպիտակ, տեսականորեն եթե նայենք, մենք բոլորս նստում ենք նույն վերելակը, երթուղայինը։ Ես տարաբաժանում չեմ դնում մարդկանց միջև, մենք չեն երանգավորել որևէ մեկին, ամեն ինչ անելու ենք, որ մարդկանց երանգավորելու այդ գաղափարը հանվի։ Բոլորս էլ հայ ենք և բոլորս էլ նույն գույնն ունենք»,- փաստեց Ա. Աբովյանը։

Անդրադառնալով օրենքի խախտումներին, որոնց մասին միշտ բարձրաձայնել են, և դիտարկմանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի և Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրով դրանք արդյո՞ք մոռացվեցին,  Արման Աբովյանը փաստեց, որ նման բան չի կարող լինել, և հարցերը «ջրելու» ժամանակները վաղուց անցել են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ