18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ 16 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու հայտարարության տակ (ցանկ)

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է 16 պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան
Ավետ Սարգսյան
Ռաֆիկ Գրիգորյանը:

  ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաստատել է  նման ստորագրահավաքի վերաբերյալ տեղեկությունը՝ շեշտելով, որ ինքն իմացել է նման նախաձեռնության մասին ու միացել է: «Ես տեղեկացա, որ նման նախաձեռնություն կա, և միացել եմ»,- ասաց նա:

Շիրակ Թորոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է նախաձեռնել հայտարարությունն ու ստորագրահավաքը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նույնպես հաստատեց լուրը՝ նշելով, որ ինքը ստորագրել է հայտարարության տակ և համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ