16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ախալցխայի հայկական գերեզմանատանը Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն /տեսանյութ/

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ախալցխայի հայկական գերեզմանատանը Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն։ Հոգեհանգստյան արարողությունը կատարեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի նախնիների շիրիմին, հաղորդում է akhaltskha.net-ը: 

Ախալցխայի հասարակության հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլեւ վրաց ժողովրդի։ Նա նաեւ խոստացավ, որ քաղաքապետարանում պատգամավորների հետ միասին առաջ է քաշելու այն հարցը, որ Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանվի։

Արարողությանը ներկա գտնվելու համար Ախալցխա էին ժամանել նաեւ հարակից գյուղերի մի շարք բնակիչներ։ Հոգեհանգստյան արարողությունից հետո հատկապես աչքի ընկավ Ծղալթբիլայի հայկական դպրոցը, որի աշակերտները Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ կարդացին մեծն շանսոնյեի բանաստեղծությունները, ինչպես նաեւ տեղացի բանաստեղծ Մինաս Գրիգորենցի նոր բանաստեղծությունը նվիրված Շառլ Ազնավուրին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ