23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրեական աշխարհը իր պայմաններն է դրել Փաշինյանի առաջ. Իրավունք

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանա­կան եւ արտախորհրդարանական քաղա­քական ուժերի կարծիքները հաշվի առ­նելու՝ հրատապ արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գոր­ծառույթ է դրված: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ քանի որ վերջինս գործադիրում Նիկոլ Փւսշինյանի համար վստահելի այն քչերից մեկն է, որը ոչ նախկինում, ոչ հիմա ԼԳԲՏ քարոզչու­թյամբ չի զբաղվել, միայն աչքի է ընկել մարիխուանան օրինականացնելու դիրքերից՝ հենց դրանով էլ պայմանավոր­ված, նա է լիազորվել, որպեսզի բանակ­ցություններ վարի քրեական հեղինակու­թյունների հետ՝ երկրում ստեղծված իրա­վիճակի վերաբերյալ:

Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցեւ իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրա­ժեշտության հետ, եւ թե ովքեր պետք է այդ ցանկի մեջ ընկնեն ու հայտնվեն ազատության մեջ, սակայն Ն. Փաշինյա­նը նրանցից մի քանիսի ազատության մեջ հայտնվելն այդուհանդերձ նպատա­կահարմար չի տեսնում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ