25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը զգուշացնում է

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անդամների դեմ ուղղված սպառնալիքների պատճառով:

«Ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն)գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։

Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչև դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Հ.Գ. Լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշներին, սկզբունքներին, նախադեպերին՝ ես յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու եմ հայհոյանքների համար հարթակ տրամադրած և հարթակ դարձած լրատվամիջոցներին և անձանց, թեև մեր օրենսդրությամբ և ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։ Սրանով լրատվամիջոցները հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտվի նրանց գործունեությունը և որևէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը։ Ինձ համար խոսքի ազատությունը եղել է և միշտ լինելու է բարձրագույն արժեք, սակայն մի բան պետք է հստակ լինի բոլորի համար՝ հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ», – Facebook-յան իր էջում գրել է Ա. Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ