20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս կառավարությունը չի կարող մշտապես իր անհաջողությունները վերագրել նախորդ կառավարությանը. Աշոտյան

Այս կառավարությանը հենց ասում ես գործ արա, ասում է մինչև ընտրությունները չլինի՝ չենք անի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բարձրաձայնում է, որ հակառոուպցիոն պայքար է մղում, ում որ բռնում են՝ ասում են՝ հակակոռուպցիոն պայքար է», – նշեց նա։

Արմեն Աշոտյանն ասաց, որ այս կառավարությունն աշխատում է արդեն հինգ ամիս ու չի կարող մշտապես իր անհաջողությունները փորձել վերագրել նախորդ կառավարության կողմից այս կամ այն ուղղությամբ ոչ այդքան արդյունավետ գործողություններին։

«Սեփական որևէ գործ, սեփական գործունեությանը վերագրելու որևէ շոշափելի արդյունք չկա», – նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա ընդգծեց՝ եթե կարծում եք, որ արտահերթ ընտրություններն են պատճառը, որ կառավարությունը գործ չի անում, ապա այս կառավարությունը չպետք է ընդհանրապես ձևավորվեր։

«Եթե այս կառավարությունն ասելու էր, որ ես չեմ աշխատում, մինչև արտահերթ ընտրություններ չլինեն, ապա մայիսի ութին պետք չէր առաջադրվել, պետք է երկրորդ անգամ չընտրվեր վարչապետ, տեղի ունենար արտահերթ ընտրություններ ու ունենալ գործ անող կառավարություն, ոչ թե կառավարություն, որ հենց ասում ես գործ արա՝ ասում է մինչև ընտրությունները չլինի՝ գործ չեմ անելու», – նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ