24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց, բայց Փաշինյանն ավելի առաջ անցավ. 168 Ժամ

Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետեւաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորա­ցույց ու մանրադիտակ պատրաստ պահած սպասում էին: Անկեղծության համար ասենք, որ նախկինում էլ էր այդպես: Բոլոր նախկին կառավարությունները մեծ շուքով էին «Տարվա գլխավոր տնտեսական փաստա­թուղթ» անունով բյուջեն հրապարակ հա­նում: Ինչ-որ պահից (եթե հիշողությունս չի դավաճանում՝ 2000թ.) բյուջեի նախագծին կառավարությունները հատուկ անուն էին դնում, օրինակ, «Զարգացման բյուջե»: Հե­տո մամուլը կամ քաղաքական ընդիմադիր ուժերը դրանք պակաս գրավիչ անունով էին որակում, օրինակ «Գոյատևման բյուջե»: Այս անգամ իշխանությունները երեք օր ավելի համեստ էին՝ իրենց առաջարկած բյուջեին սոցիալ-տնտեսական սխրանք հիշեցնող որևէ բառով չորակեցին:

Այդ երկու-երեք օրվա ընթացքում նույն­քան համեստ վարք դրսևորեցին ընդդիմա­դիրները, փորձագետներն ու, որքան էլ տա­րօրինակ լինի՝ անգամ մամուլը: Հնարավոր երկու բացատրություն կա: Նախ, հավանաբար սպասումը շատ մեծ էր, և հրապարակ­ված բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց: Երկրորդ քաղաքական զգայուն իրա­վիճակում յուրաքանչյուրն առավել պա­տասխանատու է իր խոսքի ու գնահատա­կանի հարցում: (Համահունչ չինական իմաստնությանը, որ պնդում է «Սովորական ժամանակներում համարձակ եղիր խոսքիդ ու գործիդ մեջ, խառնակ ժամանակներում համարձակ եղիր գործիդ մեջ, իսկ խոսքիդ մեջ՝ զգուշավոր»):

Փորձագետները, հավա­նաբար, մանրակրկիտ ուսումնասիրում էին կառավարության պաշտոնական կայքում տեղադրված բյուջեի նախագիծը: Համեմա­տելու և վերլուծելու բան կար: Մինչև հիմա, համարյա բոլոր փորձագետների կարծիքով, երկրի տնտեսության 40 տոկոսը ստվերային էր: Ստվերային՝ կոռուպցիոն բոլոր տգեղ հետևանքներով: Հիմա նույնիսկ տնտեսու­թյունից ու տնտեսվարումից հեռու կանգնած մարդը գիտի, որ մեր երկրում կոռուպցիայի գործակիցն անզուսպ տեմպով մոտենում է զրոյական ցուցանիշի: Այս դեպքում թվում էր, որ հնարավորություն է բացվելու տնտե­սական նոր իրավիճակի ձևավորման հա­մար:

 Սակայն ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր փորձագետները չհասցրե- ցին համեմատել, վերլուծել, քննադատել կամ պաշտպւսնել բյուջեի նախագիծը: Պատճառն ամենևին էլ հոկտեմբերի 2-ի հասկանալի (կամ՛ անհասկանալի) քաղա­քական (կամ՛ քաղաքականամերձ) դեպքե­րը չեն: Դրանց պատճառով չէ, որ բյուջե 2019-ի նախագիծն անվանակոչության չար­ժանացավ: Սեպտեմբերի 30-ին Հայաստան վերադարձավ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ինքը ձեռնամուխ եղավ բյուջեի նախագծի այպանման գործին:

Հիշեցնում եմ, մինչև վարչապետի հրա­պարակային գնահատականը, մամուլում նախագիծը բնութագրող ամենաթունդ ձևակերպումը «համեստ բյուջեն» էր: Իսկ վարչապետը սեփական կառավարության հավանությանն արժանացած բյուջեն նախ անվանեց «իներցիոն»: Մինչ փորձագետ­ներն ուշքի կգային հետևեց շարունակու­թյունը: Սա «մեր կառավարության բյուջեն չէ, այլ նախկին կառավարության բյուջեի ուրվականը»,-պնդեց վարչապետը:  

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ