28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար. ԵԽԽՎ համազեկուցող

EXXV_Nikol-Pashinyan

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան այսօր կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։

«Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է։ Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընկալվեն ու ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար բոլոր քաղաքական խաղացողների ու շահագրգիռ կողմերի կողմից։ 

Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, բայց մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին, ապահովել, որ արտահերթ ընտրություններն ամբողջովին հարգեն Եվրոպական չափանիշներն ու նորմերը՝ ժողովրդավարական ընտրությունների համար, և որ բոլոր քաղաքական ուժերն ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ցանկացած նման ընտրության»,-ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, ինչպես կոչ են անում որոշ քաղաքական ուժեր։ Յուրաքանչյուր փոփոխություն պետք է լիովին հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները՝ ներառյալ ընտրական օրենսդրության կայունության առումով, ու հիմնված լինի քաղաքական ուժերի հնարավորինս լայն քաղաքական համաձայնության վրա։
Լովոչկինան ընդգծում է պատշաճ խորհրդակցությունների ու կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակի անհրաժեշտության կարևորությունը՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում, որը չպետք է իրականացվի հապճեպորեն։

Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք մեծացրել են լարվածությունը երկրի քաղաքական միջավայրում ու հանգեցրել քաղաքական հաշվեհարդարի մասին ենթադրությունների, և այն կարծիքների, որ քրեական հետաքննություններն իրականացվում են քաղաքական մոտիվացիայով,  Լովոչկինան ասում է.

«Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում իշխանության խաղաղ ու ժողովրդավար փոփոխությունը, ներառյալ իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիովին հարգվեն ու որ դատական համակարգը կիրականացնի իր աշխատանքն առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ մի կողմ թողնելով քաղաքական վրեժխնդրության ցանկացած մտավախություն։

Ես շեշտում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ հանգամանքից, թե ով է այն կատարել։ Հետևաբար, մենք ողջունում ենք 2008 թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած տասը մահվան դեպքերի ցանկացած վստահելի հետաքննությունը։ Բայց և այնպես, յուրաքանչյուր հետաքննություն, ներառյալ կոռուպցիոն մեղադրանքներով, պետք է տեղի ունենա օրենքի գերակայության, դատական անկախության ու արդար դատաքննության սկզբունքներին համահունչ՝ ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։

Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մոտ ապագայում՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու վերջին զարգացումները։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ