25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին

Անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել է Ազգային ժողովի այգին: Տեղեկությունը Henaran.am -ի հետ զրույցում հաստատեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը: 

«Վնասվել են Ազգային ժողովի այգու խոտածածկ տարածքը, ծաղիկները, կուտակվել է մեծ քանակությամբ աղբ», -ասաց  Կնյազ Սարոյանը: Կնյազ Սարոյանն ասաց, որ այս պահին ապակիներ կոտրելու եւ մեքենաներ վնասելու մասին տեղեկություններ չկան:

 Հիշեցնենք, երեկ երեկոյան, այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը արտահերթությամբ է քննարկելու, վարչապետ Փաշինյանը շտապ հանրահավաք հրավիրեց եւ քաղաքացիներին առաջնորդեց ԱԺ:

Նշենք նաեւ, որ Փաշինյանը երեկ հանրահավաքին հայտարարեց, որ առաջարկում է բացել Ազգային ժողովի այգին ժողովրդի առջեւ, ինչպես Բաղրամյան 26-ը:

Հավելենք, որ ԱԺ դարպասներն այսօր բաց են, սակայն ԱԺ չի պարզաբանում, թե ինչու: ԱԺ լրատվական ծառայությունից հորդորում են բոլոր հարցերն ուղղել ՊՊԾ-ին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ