24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանը Փաշինյանի «դաբրոյին» չի սպասի. Փաստ

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաեւ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ-ին հեռու պահել առկա անհանգստություններից, որ այս կուսակցության ներկայացուցիչներն էլ են գնում ՀՀԿ-ի՝ «տեղական ընտանեկան ֆեոդալականության» ճանապարհով և որ Սասուն Միքայելյանն էլ ՔՊ-ի Մանվել Գրիգորյանն է դառնում:

Սակայն, որքան էլ վերջինս պնդի, որ ինքն էլ է կողմ, որ ՔՊ-ն չսատարի իր որդուն, մեր տեղեկություններով, լուրջ բախում է եղել վարչապետի ու Սասուն Միքայելյանի միջև: Ըստ մեր աղբյուրների, երբ օրեր առաջ Ս. Միքայելյանին հարցրել են, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» ունի՞, որ որդուն առաջադրում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու, Սասուն Միքայելյանը մոտավորապես այսպիսի պատասխան է տվել, թե միշտ ինքն է «դաբրո» տվել, հիմա ինչո՞ւ պիտի «դաբրոյի» սպասի:

Այս խոսակցությունը, բնականաբար, հասել է վարչապետի ականջին, ով առանց այն էլ դեմ է, որ «ժառանգականության», «խնամիաբարեկամականության» սկզբունքը գործի ՔՊ-ում, արդյունքում զայրացած Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հեռու մնալ այս առաջադրումը ՔՊ-ի հետ կապելու հեռանկարից, չնայած, որ Սևակ Միքայելյանը ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, իսկ հայրը՝ Սասուն Միքայելյանը՝ իրավաբանորեն ՔՊԿ ղեկավարը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ