19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջարկելու պաշտոնական որոշում. Միքայել Մելքումյան

Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

«Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», – նշեց նա:

Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, Միքայել Մելքումյանն ասաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։

«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», – ասաց նա։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», – ասաց Մ. Մելքումյանը։

ԲՀԿ-ական փոխնախագահն ասաց՝ եթե ցանկություն կա հապճապ ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք, ամեն ինչ էլ հնարավոր է։

Նշենք, որ, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իրեն ասել են, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը։

«Երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ բանավոր ասացին, որ անկախ հուշագրից՝ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ