25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն եւ ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին

Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երեւան է ժամանել մասնակցելու “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում” ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:

Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաեւ հավելեց, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ` Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության պարբերականությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`   նախարար Բիլսթրյոմը նույնպես նշեց, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարեւոր գործընկեր եւ  գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ եւ ընդգծեց, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաեւ միգրացիոն բնագավառում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ