19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Գևորգ Պետրոսյան

Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Վարչապետը հայտարարեց, թե Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում Հանրապետական կուսակցության վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել։ Եվ երկրորդ հայտարարությունն այն է, որ ինքն ընդամենը 4 հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնից հավակնելիս, որից մեկն ինքն էր», – հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց, թե այս երկու հայտարարությունները թիրախավորել են «Ելք» խմբակցության անդամները և մեկը մեկին հերթ չեն տալիս, որպեսզի փորձեն ցույց տալ, թե ովքեր են այն մյուս 3-ը։

«Երբ պարոն Մարուքյանն ասում է, որ կուլիսային հանդիպումներ են ունենում, հլը մի հատ հիշեք, էդ ով է ում հետ կուլիսային հանդիպում ունեցել, ով է ում խելքի գցել, ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները։ Հիմա եկել կուլիսային հանդիպումներում ուրիշ բաներ եք խոսում, հրապարակային այլ բաներ եք ասում, մեզ վարկաբեկելու համար, պարոն Մարուքյան», -հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ