20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազգային ժողովը «բարիկադներ» է կառուցում

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նստաշրջանի աշխատանքները: Հոկտեմբերի 2-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա թվով 6 օրենքի նախագիծ:

ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:ԱԺ առաջին ընթերցման կներկայացվի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի առնչությամբ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, եթե ԱԺ -ի նիստը հնարավոր չէ գումարել, ապա նիստը նախագահողը հայտարարելու է, որ նիստ գումարել հնարավոր չէ, քանի որ կան խոչընդոտներ։

«Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու գործընթացը։ Ես պետք է ասեմ, որ այս նախագիծը ձեր առջև դրված խնդիրը չի լուծում, քանի որ, ըստ Սահմանադրության, եթե 14 օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն ազատ է արձակվում իրավունքի ուժով, հետևաբար, մենք Սահմանադրության մեջ բան չենք կարող ավելացնել։

ԱԺ նիստերի օրակարգում  է նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը:

Այս անգամ հարցը վերաբրում է գազի սակագնի նվազեցման վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծման, գազի սակագնի նվազեցման հնարավորություններ ստեղծելու ն: Ի դեպ, դա Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումներից մեկն էր, սակայն 5 ամիսների ընթացքում կառավարությունը այդպես էլ ոչ միայն չնվազեցրեց գազի սակագինը այլեւ անգամ ձեռնամուխ չեղավ այդ հարցի լուծմանը: Դրա փոխարեն նախաձեռնությունը վերցրեց Ազգային ժողովը: 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովը ցրելու մասին հայտարարություններին ի պատասխան խորհրդարանն ակտիվանում է: Նախ կանոնակարգով ԱԺ-ն լրացրեց իր աշխատանքի բնականոն պայմանների ապահովման երաշխիքները, նշելով, թե, եթե, օրինակ պատգամավորներին ինչ որ օրինախախտ խմբեր փորձեն խոչընդոտեն ներկայանալ աշխատանքի, ապա ԱԺ-ի աշխատանքը կդադարեցվի մինչեւ գործադիր իշխանությունը կկատարի իր պարտականությունները եւ կապահովի ԱԺ պատգամավորների անվտանգությունը եւ բնականոն աշխատանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ