28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ… . ցավակցում են Սարկոզին եւ Կարլա Բրունին

nicolas_sarkozy_et_carla_bruni_tendres_reference

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Սարկոզին Instagram-ում իր գրառումն ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազնավուրի կատարման տեսանյութով:

«Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական երգի պոետ»,- գրել է Սարկոզին:

«Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…»,- գրել է Կառլա Բրունին:

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ