20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մահացել է Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան». միջազգային լրատվամիջոցների արձագանքը՝ Ազնավուրի մահվանը

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր:

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նշել է, որ մահացել է «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան»՝ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, որն աշխարհին հայտնի էր որպես Շառլ Ազնավուր:

Մինչդեռ BBC-ն գրում է, որ «Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում ծնված Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է մոտ 60 ֆիլմում»:

«Նա առավելապես հայտնի է She հիթով, իսկ 2017թ. նրա անվանական աստղն է բացվել Հոլիվուդի Փառքի ծառուղում: 1998թ. CNN հեռուստաալիքը նրան ճանաչել է դարի լավագույն էստրադային երգիչ»,-գրում է BBC-ն՝ նկատելով, որ Ազնավուրն իր երգերում պատմում է՝ ինչ ասել է ապրել որպես մեծ կորուստ կրած գաղթական:

 

Image result for Charles Aznavour

Ազնավուրը ձայնագրել է 1200-ից ավելի երգ՝ յոթ տարբեր լեզվով, ինչպես նաև ելույթ է ունեցել աշխարհի 94 երկրում:

 

Image result for Charles Aznavour

Al Arabiya-ն նշում է, որ 94-ամյա Ազնավուրը մահկանացուն կնքել է իր տանը: Նա նոր էր վերադարձել Ճապոնիայից, որտեղ մեկնել էր համերգային շրջագայության:

 

Image result for Charles Aznavour

 

Բրիտանական The Sun-ը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մեծ երկրպագուն է ու տարբեր առիթների ժամանակ մշտապես երգել է նրա երգերը:

 

Image result for Charles Aznavour

«Ընդամենը 1 մ 60 սմ հասակով այս մարդն աներևակայելի սրտակեր էր»,-գրում է աղբյուրը:

 

Image result for Charles Aznavour

 

Ազնավուրն ավելի վաղ պատմել էր իր ստեղծագործական պլանների մասին և վստահություն հայտնել, որ իր 100-ամյակը կնշի բեմի վրա։ 

«Ես ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- ասել էր նա՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։

 

Image result for Charles Aznavour on stage

Հայտնի է, որ լեգենդար շանսոնյեն մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:    

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ