19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեռևս չունեն հստակ սահմանված օր, թե երբ կհանդիպեն վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։

Նույն տեղեկությունը լրագրողներին փոխանցեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ «Դաշնակցությունը» ևս այս պահի դրությամբ չունի նման պայմանավորվածություն վարչապետի հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ