19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը դատարան կդիմի

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա նշում է, որ համայնքի համար մեծ աշխատանք է կատարել և դեռ անելիքներ ունի։

«1999 թ․-ին ընտրվել եմ համայնքի ղեկավար, հաղթել եմ ՀՀԿ-ական թեկնածուի։ Ընդ որում՝ բոլոր ընտրություններին հաղթող եմ դուրս եկել բարձր ձայներով։ Ես կուսակցական չեմ և համայնքապետարանի, մանկապարտեզի, դպրոցի ոչ մի աշխատողի չեմ ասել՝ գնացեք, կուսակցական դարձեք։ Իմ նշանաբանն է՝ իմ կուսակցությունն իմ համայնք է»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Անդրեասյանը վստահեցնում է՝ իր նախընտրական խոստումները կատարվել են ոչ թե 100, այլ 150 տոկոսով։ Նրա խոսքով՝ իր կառավարման տարիներին հնարավոր է եղել  համայնքը հասցնել «բուռն զարգացման տեմպի»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ սեպտեմբերի 28-ին բողոքի ակցիա էին իրականացրել գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ուրցաձորցիները փակել էին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Այնտեղ է գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ցուցարարներին հորդորել է բացել ճանապարհը: Սարգսյանը ասել է, որ նրանք կարող են այդ ցույցը նաեւ համայնքում անել:  Անդրեասյանը հիշեցրեց՝ մարզպետը կանչել է նրան իր մոտ և հորդորել դիմում գրել և ազատվել պաշտոնից:

Գյուղացիները պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել, մասնավորապես, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է։ Ինչպես նաև ցուցարարները նշում էին, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:

Ուրցաձորի համայնքապետը նշում է, որ իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպել է Մանուկ Մանուկյանը, ով նախկինում մտերիմ է եղել իր հետ։

«Նա նախկինում աշխատել է Վայրի բնության և արժեքների պահպանման հիմնադրամում և տնօրենի հետ խնդիրներ ուներ։ Այդ մարդն ինձ մտերիմ է եղել, իմ տուն է եկել, գնացել առանց ժամերի սահմանափակման։ Չարաշահումներ չէ՞ր տեսել այս ընթացքում, ինչո՞ւ է հիմա դրա մասին բարձրաձայնում։ Նա այն ժամանակ չարաշահումները տեսավ, երբ շանտաժով մոտեցավ ինձ և ասեց՝ դուք ի՞մ կողմն եք, թե տնօրենի։ Ես ասացի, որ երկուսիդ էլ հարգում եմ, բայց ես գործ ունեմ իրավաբանական անձի հետ, ոչ թե անհատի հետ, ես մեկ մարդու համայնքի  ղեկավար չեմ»,- ասաց նա։

Ռաֆիկ Անդրեասյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ իրեն զրպարտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ