01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Անսարք բանկոմատը ամերիկացուն միլիոններ է բերել

Untitled-2-61-540x360

Ամերիկացին շահել է վիճակախաղի գլխավոր մրցանակը և իր հաջողությունը բացատրել է բանկոմատի անսարքությամբ։Այս մասին ասվում է վիճակախաղի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դենիոլ Գրինելը երեկոյան խանութ է գնացել, որտեղ սովորաբար գնում է վիճակախաղի տոմսերը։ Սակայն խանութի բանկոմատն անսարք է եղել, այդ պատճառով նա ստիպված է եղել այլ խանութ գնալ։ Այնտեղ նա 40 դոլար է հանել, մի քանի տոմս է գնել և 27 դոլար է շահել։

Տղամարդը փոքրիկ շահումով որոշել է ևս մի քանի տոմս գնել։ Մաքրել է պաշտպանիչ շերտը մեքենայում, քանի որ մտածել է, որ խանութում բախտը չի բերի։ Պարզվել է, որ նա առավելագույն մրցանակն է շահել։

Բոլոր հարկերից և պահումներից հետո նա 1 558 576 դոլար կստանա։ Այդ գումարով նա նախատեսում է ուսման տալ որդուն և տուն գնել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ