18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացահայտ սպառնում է վարչապետին

Ներկայացնում ենք Տիգրան Ուրիխանյանի արձագանքը թերթերից մեկի հրապարակմանը  (պատասխան լրագրողի հարցին):

“Պարոն Ուրիխանյան, այսօր օրաթերթերից մեկում հրապարակում կար երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար”։

“Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք. Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է: Նրա տեղը և դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանաակն ընտրություններում և այն սպասումները, որը հասրակաությւոնն ունի Ծառուկյանից:

Անցնենք բուն հարցին.  գիտեք, կարծում եմ ժամանակն է, որ մենք խոսենք բաց եւ շիտակ՝ առանց “թերթերից մեկում” կամ “մի ինչ-որ թերթ” եւ նման անհասցե  ձեւակերպումների։ Եւ, կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով։  Թերթը, որի մասին դուք խոսում եք՝ ”Իրատես դե ֆակտոն” է, որի գաղափարական եւ ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է։ Եւ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ՝ լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ։

Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները. գոնե ժամանակավորապես:

Տվյալ լրատվամիջոցում եւ իրենց  “անաչառ” հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար եւ հետեւողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները  հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական  քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել եւ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան։ Երկիրը դատարկվում է, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում եւ բնական է, որ այս ամենին ահա ա՜յս վարչապետի պատասխանը  պետք է լիներ հետեւյալը՝ “մնան, որ հեղափոխությո՞ւն անեն “:

Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ եւ վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը եւս տեղեկանա այն այն ամենին, ինչի մասին ամեն օր  խոսում են քաղաքական կուլիսներում  առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը  եւ մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն “շահելու“ այս կամ այն տենդերը, թե ինչպես  հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ՝ գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց եւ հրապարակային կխոսենք“Նաիրիտի“ էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված եւ մեր ժողովրդին տեւական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների եւ շատ ու շատ այլ բաների մասին։

Ամեն օր Աստծո անունը տալով եւ Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել։  Ի դեպ, հիշեցնենք, որ ո՜չ քրիստոնեությունը, ո՜չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու  համար”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ