29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել. Էդուարդ Շարմազանով

10158904

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, սահմանին լարվածության թուլացման առնչությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում վարչապետի այս քայլը մեկնաբանելով՝ մասնավորապես ասաց. «Կարծում եմ մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել այսքան ժամանակ, եթե նա ոտքի վրա Դուշանբեի այգիներում կարողացել է պայմանավորվել Ալիևի հետ: Այն Ալիևի, ով խոսում է Արցախը գրավելու և Երևանը վերադարձնելու մասին»:

Շարմազանովը գտնում է, որ առանց լուրջ նախապատրաստվելու «ձեռքի հետ, ոտքի վրա» արցախյան կարգավորումից խոսելը արդեն իսկ մտահոգիչ է:

Վերջինս հիշեցրեց՝ 2016 թ.-ի ապրիլից հետո հայաստանյան կողմը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ հետագայում նաև Ժնևում փաստաթղթային մակարդակով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ. «Բայց այսօր կարծես թե մեր իշխանությունը համառորեն չի բարձրաձայնում այդ պայմանավորվածություններն իրականացնելու մասին»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

«Փաշինյանի ուղիղ եթերին հետևեց Մամեդյարովի միջազգային հանրությանը ուղղված կոչը՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Հիմա հարց, պարո՛ն Փաշինյան, քանի՞ կոպեկ արժեր Ձեր այդ ուղիղ եթերը Մամեդյարովի պրեսինգի կոչի ֆոնին»,-ավելացրեց Էդուարդ Շարմազաանովը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ