29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը պաշտոնի համար չի գալիս՝ այլ խնդիր է լուծելու. Հրապարակ

11773413

Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։

Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում է ԱՄՆ-ում, գիրք է գրում։ Առայժմ չի ցանկանում «երեւալ», սակայն գրքի պրեզենտացիայից հետո գալու է․

«Այս պահին «թիմում» սպասողական վիճակ է՝ նախ վճռաբեկ դատարանի որոշման պահով․ դատելով վերջին շրջանում Քոչարյանի հանգիստ վիճակից, կարելի է կարծել, որ նա չկալանավորվելու երաշխիք է ստացել։ Հայցը ՍԴ-ին է վերահասցեագրվելու՝ անձեռնմխելիության մասով, ապա սպասում են ԱԺ-ի շուրջ զարգացումներին։ Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը։ Քոչարյանն առաջին օրվանից ասել է՝ ես վերադառնում եմ քաղաքականություն ո՛չ պաշտոնի համար․ հարկավոր է ԱԺ ուժերի հետ համաձայնեցված գտնել մի ուժեղ գործիչ եւ առաջադրել վարչապետի պաշտոնում, «որը վերջ կտա երկրում տիրող այս քաոսին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ