19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների սկզբունքային մրցախաղն էր: Ցավոք, հայ շախմատիստներն անհաջող խաղացին և 1,5-2,5 հաշվով զիջեցին մրցակցին՝ կրելով օլիմպիադայում առաջին պարտությունը:

Իսկ մրցախաղը հաջող էր սկսվել Հայաստանի հավաքականի համար: Առաջինն իր մրցախաղն ավարտած Հրանտ Մելքումյանը հաղթական միավոր պարգևեց իր թիմին՝ սպիտակներով 41-րդ քայլին պարտության մատնելով Արկադի Նայդիչին:

Ցավոք, դա մեր շախմատիստների միակ հաղթանակն էր: Թիմի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտվեցին համապատասխանաբար Շահրիյար Մամեդյարովին ու Թեյմուր Ռաջաբովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ: Արոնյանն ու Սարգսյանը մրցաշարում առաջին պարտությունները կրեցին:

Այսպիսով, ընդհատվեց Հայաստանի հավաքականի 4 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Մեր թիմը դուրս մնաց առաջատարների խմբից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ