25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանալի բառը «փոխզիջումը» չէր. պաշտոնական Ստեփանակերտը՝ համանախագահների հայտարարության մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համանախագահների հայտարարությունն ուշագրավ է համարում: Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ բանալի ձեւակերպումն այն է, որ համանախագահները խոսում են «բոլոր կողմերի» այլ ոչ՝ 2 կողմի մասին:

«Այստեղ կարեւորը «փոխզիջում» բառը չէ, այստեղ կարեւորն այն է, որ երբ համանախագահները խոսում են ընդհանուր քայլերի մասին, նրանք խոսում են ոչ թե երկու կողմի, այլ բոլոր կողմերի մասին եւ ի նկատի ունեն նաեւ Արցախը: Սա ուղղակի ազդակ է առ այն, որ համանախագահների մոտ կամաց-կամաց հասունանում է այն կարեւորությունը, որ բանակցային գործընթացի լիարժեք  ձեւաչափը պետք է վերականգնվի»,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ բոլորն այս հանգամանքը շատ լավ հասկանում են եւ գիտակցում, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի բանակցային գործընթացն այլ մակարդակի տեղափոխել եւ քննարկել այլ հարցեր:

Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը եւ ափսոսանք էին հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել էին նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել էին, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից:

Դավիթ Բաբայանը նաեւ շեշետց, որ փոխզիջում՝  չի նշանակում զիջում: «Մենք զիջում չենք ընդունում, զիջումների գնում են կամ ստիպված կամ, եթե չես հասկանում: Այնպես որ, խոսքը փոխհամաձայնության որոշման մասին է, ինչը կարող է տեղի ունենալ միայն  բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումից հետո, բայց այստեղ կա մի վերապահում՝ պաշտոնական Ստեփանակերտը ասել է եւ կրկնում է՝ վերադարձ անցյալին չի լինելու»:

Դավիթ Բաբայանի խոսքով, փաստը, որ համանախագահները խոսում են «բոլոր կողմերի» մասին նաեւ մի բան է վկայում՝ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ռազմատենչ հայտարարություններից ու ոչ իրատեսական ակնկալիքներից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ