29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ քայլը» դաշինքը առանց ամաչելու քաղաքական ուժերին ներքաշեց այդ դաշտ. Գառնիկ Իսագուլյան

Без названия (9)

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին ասաց, որ դրանք  իհարկե  սպասելի արդյունքներ էին:

«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընտրապայքարին  չէր մասնակցում ՀՀԿ-ն և չէր լինելու այն պայքարը, որը ակնկալում էին ընտրողները: Երկրորդ պատճառը այսպիսի արդյունքի այն է, որ ընտրարշավի ողջ ընթացքում որոշ ուժեր  փորձում էին ապացուցել, որ ոչ մի կապ չեն ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ»,-նշեց Իսագուլյանը:

Նա կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը  շատ հստակ կարողացավ պայքարին մասնակից քաղաքական ուժերին ներքաշել այդ դաշտ. «Ներքաշեց այդ ուժերին չամաչելով, որ իր ցուցակում կան մարդիկ, ովքեր ինչ-որ առումով առնչություն ունեն կոնկրետ անձանց հետ, ումից տարբեր կուսակցություններ այդքան փորձում էին մեկուսացվել»:

Իսագուլյանի հավաստմամբ «Իմ քայլը» դաշինքի շատ ուժեր համագործակցել և աշխատել են նախորդ իշխանությունների հետ:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ