19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ էին հասկացնում ԱՊՀ ղեկավարների հավաքին ՀՀ վարչապետին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Ու ցավով պետք է նշեմ, որ այդ ընթրիքի ժամանակ Փաշինյանին, չգիտես ինչու, նստեցրել էին մնացած ղեկավարներից բավական հեռավորության վրա։

Սա երկու բան կարող է նշանակել. առաջին՝ Փաշինյանին ցույց են տալիս, որ ուրախ չեն ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿԻ մասով նրա վարած քաղաքականությունից, կամ էլ ուղղակի չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ժողովրդավար ճանապարհով ընտրված ղեկավարի։ Չէ որ այնտեղ ներկաներից յուրաքանչյուրը կառավարում են իրենց երկիրը արդեն տասնյակ տարիներ։ 

Արման Կարապետյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ