25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասկացանք ՀՀԿ֊ը վատն է, ՔՊ֊ը՝ լավը, Սերժը սխալ էր, Դուք՝ ճիշտ, հետո՞

Երբ ՀՀԿ֊ը մայիսի 1-ին քննադատում էր Փաշինյանին ԱԺ֊ում, տպավորություն էր, թե 《ավագ եղբայր》ՌԴ-ին է մեսիջներ հղում, հիմա Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից համաշխարհային հանրության լոյալությունն է 《խնդրում》 ՀՀ֊ում քվազիժողովրդավարություն, իրականում՝ դիկտատուրա հաստատելու համար՝ ի ցույց դնելով ոչ թե Հայաստանի առջև ծառացած իրական խնդիրներն, այլ իր անձի համատեքստում ՀՀ ունեցած խնդիրներն, աշխարհի առաջ բացելով Հայաստանի ներքին՝ այն էլ 《կեղտոտ խոհանոցը》։ 

Ի՞նչ է նշանակում ամբողջ համաշխարհային հանրությանը հայտարարել, թե ՀՀ ԱԺ-ը ապօրինի է ձևավորվել, այն է՝ ընտրակեղծարարության, վարչական ու այլ լծակների գործադրման միջոցով և պետք է ցրվի։

Բա պարոն վարչապե՛տ, էդ ընտրակեղծարարությամբ ձևավորված ԱԺ-ում ստացած մանդատներն ինչու՞ վերցրիք ու 《լծվեցիք》աշխատանքի։ 

Եթե Զարուհի Փոստանջյանի ելույթը Սերժ Սարգսյանի վերաբերյալ նույնիսկ մենք քննադատեցինք, քանի որ չարժեր ամբողջ աշխարհի առաջ ինքնախարազանվել ընդդիմադիր դիվիդենտներ հավաքելու համար, հիմա պառլամենտական երկրի պառլամենտին《քլնգելն》, այն էլ ոչ թե ընդդիմադիր Զարուհու, այլ վարչապետ Փաշինյանի կողնից նորմա՞լ է, էլ չասեմ, որ ԱԺ-ի լուծարումը կրում է բացառապես մեկ կուսակցության ու դրա համակիրների շահի նպատակ ու որևէ հիմք չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ որևէ այլ, իսկ այդ կուսակցությունը՝ ՔՊ-ը, չի արտացոլում ողջ հայ ժողովրդի կամքը՝ ի վերջո սա դեմոկրատական Հայաստանն է, ոչ թե կոմունիստական։

Փաստորեն ՔՊ֊ն, ի դեմս վարչապետ Փաշինյանի՝ միայն Հայաստանում չէ սկզբունքային դարձրել պոպուլիզմը, խոսե՛ք ներկայից, ապագայից, խնդիրներից, լուծումների տեսլականից, հասկացանք ՀՀԿ֊ը վատն է, ՔՊ֊ը՝ լավը, Սերժը սխալ էր, Դուք՝ ճիշտ, հետո՞ ու մի մոռացե՛ք՝ նույն ՀՀԿ֊ը ևս վարել է բանակացություններ միջազգային հարթակներում, մի՛ զրոյացրեք, պատվազրկեք առոչինչ դարձրեք նախկինների կատարածը, այլ ուղղեք նրանց սխալները, զարգացրեք ձեռքբերումները։

Սոսկալի է լսել վարչապետի շուրթերից 《հակակշիռներ》, 《դատական իշխանության անկախություն》, 《մեր թիմ》ձևակերպումները՝ ի՜նչ թիմ՝ Ձեր թիմը քայլած երիտաաարդներ են՝ անփորձ ու հաճախ պաթոսային ու անհեռատես, ի՜նչ դատական իշխանություն, երբ ուղղակի ցուցումներ են տրվում դատարանին, ի՜նչ հակակշիռ, երբ օգոստոսի 17֊ի հանրահավաքում բացառեցիք կուսակցություններն ու դաշինքները, երբ, գալով իշխանության, մոնոպոլիզացրեք եք ողջ քաղաքական դաշտը, երբ քաղաքացիական հասարակությունը տարանջատել եք սև ու սպիտակի։

Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ասացիք երկու բառ՝ աբստրակտ ու ոչ պրագմատիկ՝ ահա տեսլականի բացակայությունը, իսկ այդ երկու բառն էլ տարիներ շարունակ ընթացող լավ կամ վատ բանակցությունների արդյունքն է, որը Դուք ջանասիրաբար զրոյացնում եք։ 
Դե համեմատեք《վատ》Քոչարյանի ու 《լավ》Փաշինյանի՝ Արցախի հարցում բանակցային ունակությունները։

Արտաքին ճգնաժամային քաղաքականության ֆոնին երևում է, որ գնում ենք նաև ներքաղաքական ճգնաժամի ու փակուղու։

Վահե Եփրիկյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ