19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ հարց ա, թե վերջում ով ում կցփխի ասֆալտին

Մի բան ասեմ, էլի: Ընդհանրապես հին պատմական ավանդույթ ա, որ կողմերը, մենամարտից առաջ առաջադրում են իրենց կողմից նախընտրելի զենքերը, գործիքները, որոնցով տվյալ կողմը իր հակառակորդին առաջարկում է պայքարել: Այսինքն առաջարկում է սահմանել պայքարի կանոնները: Հավանաբար այս տրամաբանության շրջանակներում էլ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնելով դատարան հայցադիմում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, առաջարկում է պատերազմել օրենքի ու դատարանի շրջանակներում, այն պարագայում երբ իր հերթին Նիկոլը իր հակառակորդներին որպես պատերազմելու գործիք առաջարկում է փռել ասֆալտին, ցփխել պատերով, ընտանիքների անդամներին էլ հանել փողոց ու սամասուդ անել: Ու այս պարագայում հասարակության լայն շերտերը ոչ թե ողջունում են հարցերի լուծումը օրենքի ու դատարանների միջոցով, դեռ մի հատ էլ ծաղրում են այ այդպիսի մոտեցումը և ծափ են տալիս փաստացի բեսպրիդելի կոչերին:

Այստեղ խնդիրը միայն նա չէ, որ հասարակության լայն շերտերը իրենց քաղաքական նախասիրությունների, պաշտամունքների ու անտիպատիների պարագայում չեն ընդունում հարցերի իրավական լուծման իմպերատիվ անհրաժեշտությունը, ինչը բացառում է իրավական պետության կառուցումը, այլ որ քարոզչությամբ տարված մարդիկ հավանաբար չեն էլ գիտակցում, թե որտեղ է լարված թակարդը:

Այնպես չի, որ ներկայիս իշխանությունների հակառակորդները տառապում են հարցերի իրավական լուծման ցանկությամբ, ընդհակառակը, իրենք բավականին մասնագիտացած են հարցերի ուժային լուծման մեջ, ինչի համար ունեն և ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ու հավանաբար ներքուստ միմիայն ուրախ են, երբ զանգվածաբար մերժվում է իրենց առաջարկը շարժվել օրենքով: Եթե ներկայիս իշխանությունները ու հասարակության լայն շերտերը վերջնականապես կանգնեն պայքարի բեսպրիդելի մոդելի վրա, դեռ մեծ հարց ա, թե վերջում ով ում կցփխի ասֆալտին, կամ ով ում ընտանիքներին կհանի տներից սամասուդ անելու:

Հաստատապես արյուն ու պատերազմ տեսած մարդկանց մոտ դա շատ ավելի լավ կարող է ստացվել, քան թե փափլիկ թաթիկներով անգամ փողոցային դպրոցը չանցած ու կյանքում մի դուզդուրան ծեծ չկերածների մոտ: Հայաստանին տրված է ունիկալ շանս կառուցելու իրավական պետություն, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն օրենքի շրջանակներում ու դատարանների միջոցով, այս հնարավորությունը բաց թողնել ու այլ ճանապարհների մասին երազելը կարող է շատ թանկ նստել և այս իշխանությունների, և արյուն տենչացող հասարակության լայն շերտերի, իսկ արդյունքում նաև ազգի ու պետության վրա…

Արգիշտի Կիվիրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ