25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր տներից մեզ շպրտեցին դուրս, երկու կոպեկ տվեցին ու վերջ. քաղաքացիները բողոքում են /տեսանյութ/

Հյուսիսային պողոտայի և Փավստոս Բուզանդի բնակիչները արդեն 14 տարի է պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

«Մեր տները քանդեցին, մեզ շպրտեցին դուրս, երկու կոպեկ տվեցին ու վերջ»,-այսօր Կառավարության շենքի դիմաց Henaran.am-ի հետ զրույցում ասացին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Նրանք գումար չունեն փաստաբաններ վարձելու համար. չգիտեն՝ ինչով մտնեն դատարան:

Հարցին ինչպե՞ս է մյուսներին հաջողվել տուն ստանալ, կանայք պատասխանեցին, որ մի մասին Տարոն Մարգարյանն է տվել բնակարան, իսկ մյուս մասին Երվանդ Զախարյանը: «Չի կարելի էլի, էդ ո՞նց ա մնացածին տվել են, մեզ չեն տալիս: Մենք 30 ընտանիք էինք, մնացել ենք 8 հոգի, որ տուն չունեն»,-ասացին նրանք:

Նրանք  շեշետում են՝ իրենք բյուջեից գումար չեն ուզում. «Թո՛ղ կանչեն  Քոչարյանին, Դավիթ Հարությունյանին, Նարեկ Սարգսյանին վերցնեն նրանցից գումարները և տան մեզ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ