24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:

«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նախարարները հանդիպել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների աշխատանքային նախաճաշի ընթացքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ