28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երթուղիների հարցը հրատապ է. Հայկական Ժամանակ

118460 (1)

Վերջին օրերին մայրաքաղաքում այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները։ Չեն գործում  նաեւ 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 եւ 77  միկրոավտոբուսային ասային երթուղիները։ 

Փոխադրողների միության նախա­գահ Հրանտ Եղիազարյանը թերթիհետ զրույցում նշել էր, որ փակված այս երթուղիներից մոտ 50-60 հազար քաղաքացի էր օգտվում, եւ հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպվւսծ կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում։ Աշխատանքները դադարեցնելու հիմնական պատճառ է նշվում վնասով աշխատելը։ «Այդ երթուղիները բացառապես անհա­տական կամքի եւ բիզնես շահի հիման վրա էր»,– այս մասին թերթի զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհր­դական, «Իմ Քայլ»–ը դաշինքի ավագանու ցուցակի 2-րդ համարը զբա­ղեցնող Սրբուհի Ղազարյանը։

 -Տիկին Ղազարյան, ինչ-որ տարբերակներ արդեն մտածե՞լ է նոր թիմը մինչ նոր տրանսպորտային ցանցի ներդրումը՝ այս խնդիրը գոնե ժամանակավոր լուծելու համար։

– Երեւանի տրանսպորտի հարցը հետեւյալ լուծումն ունի։ Այսպես թե այնպես, երթուղային տաքսի կոչվածները չեն լինելու։ Վարչական շր­ջաններով եթե նայեք՝ միասնական ցանց կոչվածը պետք Է ընդգրկի ամբողջությամբ Երեւանը, այլ ոչ թե ըստ վարչական շրջանների։

Այսինքն, ներկայիս կանոններով 40 վայրկյանը մեկ իրավունք կա եւ նախատեսված Է, որ հերթական երթուղին մոտենա կանգառին։ Երբ այդ երթուղային տաքսիները փոխարինվեն մեծ ավտոբուսներով, այդ ծանրաբեռնվածությունը նվազում Է 2-3, նույնիսկ 4 անգամ։

Կոռուպցիայի ամենամեծ աղբյուրներից մեկը կանխիկ դրամա­կան միջոցների շրջանառությունն Է՝ ուղեվարձի վճարման համար։ Երբ դա փոխարինվի միասնական տոմսային համակարգի կոռուպցիոն դրսեւորումները քչանում են։

– Հիմնականում երթուղիները փակվում են ոչ շահավետ լինելու պատճառով։ Հնարավո՞ր է սրա արդյունքում հենց վերանա գծատեր հասկացողությունը եւ երթուղային ամբողջ ցանցը անցնի քաղաքա­պետարանի հսկողության տակ։

– Շատ ճիշտ միտք արտւսհայտեցիք, որ այդ երթուղիները բացառապես անհատական կամքի եւ բիզնես շահի հիման վրա էին։ Երբ ինչ-որ մի երթուղի թվում է, թե չի կա­րողանամ ծածկել՝ անհատապես, ինչ-որ մի բիզնես սուբյեկտ ներդնում է իր գիծը։

Հիմա Երեւանի այդ միասնական ցանց կոչվածն այնպիսին է, որ Երեւանը ծայրը ծայրին կապելը լինի արդեն արդյունւսվետության հիման վրա, այլ ոչ թե, ասենք, ինչ-որ մի գծատիրոջ բնակարանը կամ օֆիսը այս տարածքում Է, մի քանի երթուղային տաքսիով փորձում է այստեղից կւսպել ւսյնտեղ եւ դրանով գումար աշխատել։ Այ, երբ որ այդ կոնցեպտը դուրս է գալիս եւ Երեւանը դիտարկվում է ամբողջական միասնական ցանցի ներքո, ձեր ասած այդ ամբողջ վտանգները դուրս են գալիս։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ