29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

‘Կացինը պահեցի…հետո կատարեցի անգլերենի տնային հանձնարարությունս’. Ռամիլ Սաֆարով

image_3860

Համացանցում  է   հայտնվել  Ռամիլ  Սաֆարովի  առաջին հարցաքննության արձանագրությունը, որը   բաղկացած  է  23  էջից, որտեղ   նա  պատմում  է, թե  ինչպես  է  պլանավորել  և  սպանել  Գուրգեն   Մարգարյանին։ Henaran.am-ը  ներկայացնում  է  մի  հատված   այդ  բարբաջանքից.

‘  Սաֆարով.  ‘ Կացնի կոթը մոտ 1  մ  երկարություն ուներ, երկաթե մասը կարմիր էր: Դանակ  էլ էի բերել` 20 սմ  սայրով, իսկ բռնակը սև էր և պլաստիկ: Կացինն ու դանակը տվել եմ տեսուչին: Կացինը փաթաթեցի ու  ժամը 19:00-ին  հետ  եկա  ‘’Hungaria krt’’-ի իմ կացարանը: 219/A սենյակում մենակ էի, քանի որ ինձ հետ մնացող ուկրաինացի զինվորը տուն էր մեկնել. բարեկամներից  մարդ  էր  մահացել: Կացինը  պահեցի, դանակը և սրաքարը` անկողնուս տակի արկղում,որից  հետո կատարեցի անգլերենի տնային հանձնարարությունը, հետո փակեցի դուռս բանալիով ու գնացի միջանցք՝ ծխելու, հետո՝ բաղնիք: Մինչև առավոտյան 5-ը արթուն էի, չքնեցի… Ընտրել էի առավոտվա այս ժամը, որովհետև գիտեի՝ քնի ամենախոր ժամն է, նաև  պետք է վստահ լինեի որ քնած էր այն մարդը, ում սպանելու  էի…

Երեք անգամ հարվածեցի պարանոցին և, եթե չեմ սխալվում, կացնի տափակ հատվածով հարվածեցի դեմքին, եթե ճիշտ եմ հիշում, հարվածեցի նաև թևին և ոտքին: Մոտավորապես 6-7 անգամ, կամ 8, լավ  չեմ  հիշում…’:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ