24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

2 սկզբունք պետք է պահպանվի. Սամվել Ֆարմանյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

«Ոչ ԸՕ փոփոխությունների, ոչ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը քննարկման  առարկա չի դարձել, հետեւաբար ես կարող եմ ներկայացնել իմ անձնական կարծիքը, որ 2 սկզբունք պետք է դոմինանտ լինեն, նախ , ցանկացած որոշում պետք է կայացվի քաղաքական կոնստրուկտիվ քննարկումների ճանապարհով՝ կոնսենսուսի միջոցով, երկրորդ, բոլոր պարագաներում նման քննարկումները պետք է բացառապես ՀՀ պետական շահերով պայմանավորված լիեն, ոչ թե կուսակցական շահերով»,-  Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա շեշտեց՝ գործընթացի դերակատարներն իրենց մոտեցումներն ու որոշումները պետք է ածանցեն այն հարցից, թե ինչ է պահանջում ՀՀ պետական շահը: Պատգամավորը նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանը այդ գործընթացում կհարգի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչը մշատպես արել է եւ կխորհրդակցի Վենետիկի հանձնաժողովի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ