20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա. Ալիկ Սարգսյան

Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով, անդրադառնալով սոցցացներում ՀՀԿ-ականների հասցեին հնչող հայհոյանքներին ու քննադատություններին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
 
«Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից։ Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, և միանգամից հարձակվում` կապ չունի դա ով է, իրանից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել, դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս», ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով, ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես», – նշեց նա։
 
Անդրադառնալով իր հասցեին ֆեյսբուքում հնչած վիրավորանքներին՝ նա նշեց, որ ինքն անձամբ իրավունք ունի մեկնաբանություն և կարծիք արտահայտել, և ոչ ոք իրավունք չունի տանը նստած վիրավորել իրեն։ Դիտարկմանը, թե շատերի պնդմամբ՝ ՀՀԿ-ն ևս ֆեյքեր ունի, Սարգսյանն ասաց.  
 
«Ես թքել եմ էն ֆեյքերի վրա, որոնք Հանրապետականի անունից քննադատում են ինչ-որ մեկին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ