19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե «դուխով» են, թող մինչեւ վերջ դուխով լինեն . Իրավունք

Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ հայության առաջ ծառացան բազմաթիվ այլ խնդիրներ եւ այդ շարքում կոռուպցիան, քրեաօլիգարխիկ համակարգը եւ այլ բացա­սական երեւույթներն, ինչպես կասեր ռուսա­կան դարձվածքն, ուղղակի փոքրիկ ծաղիկներ են թվում։ Այլասերվածության տարածում, աղանդների քարոզ, խոսքի ազատության եւ կարծիքի արտահայտման սահմանափակում. ահա այն ամենն, ինչ ունենք այսօր եւ որը կանխելու հաար ոչինչ չի անում մերօրյա իշ­խանատունը։

 

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ գնահատմամբ՝ գործընթացները, որոնք տեղի են ունենում այ­սօր, չեն սկսել այսօր, բայց ակտիվացել են հենց հիմա. «Սահմանադրությունն առավելություն է տալիս արտաքին միջազգային նորմերին եւ ներքին օրենսդրության մակարդակում իր ազդեցությունը, իրավական ուժն ավելի ցածր է, քան թե միջազգային վավերացված պայմանագրերինը։ Սա լուրջ խնդիր է Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդամենը անդրադառնամ, որ Հայաստանում գործում է մի հսկայական զանգված օրինականացված կոռուպիցայի, դա Սորոսի եւ ՆԵԴ-ի ֆոնդերն են, որոնք ստեղծում Են մի պարազիտ համա­կարգ, ինչի հետեւանքով այսօր գործում է հսկայական ֆինանսավորվող բանակ, որոնց գործունեությունն ուղղված է պետականության եւ հայ ժողովրդի ինքնությւսն դեմ։

Այդ բւսնակը գործում է օրենքի սահմաններում եւ որեւէ մի խոչընդոտ օրենսդրական, պետա­կան մարմինների կողմից այդ երեւույթի դեմ չկա։ Եվ խոսքը ոչ միայն Սորոսի ֆոնդերի, այլ նաեւ զանազան կւսզմակերպությունների մա­սին է, որոնք իբր իրավապաշտպան գործունեության ներքո իրականության մեջ գործում են եկեղեցու դեմ, լեզվի դեմ, մշակույթի դեմ եւ քարոզում են այլասերվածների եւ պղծվածների իրավունքները։

Եթե այս ամենի մասին լռենք, մենք չենք պարտվելու, այլ մեր պետությունն է պարտվելու։ Օրինակ, եթե մեր կրթության եւ գիտության նախարարը մարիխուանայի սիրահար է, պետք է մեր դպրոցներում մարխուանայի պատմություն դասավանդե՜ն, եկեղեցու պատմությունը հանե՞ն։ Ո՞վ է ինքը, որ ընդհանրապես այդ երեւույթների մասին խոսի։ Ես իրեն նախարար չեմ ընտրել, ոչ էլ վարչապետին եմ ընտրել եւ վերջիվերջո, ժո­ղովրդի կարծիքը հարցրե՞լ են այս ամենի վերաբերյալ, թե՞ «դուխովը» Սորոսի դռների դեմն ավարտվում է։

Եթե «դուխով» են, թող մինչեւ վերջ դուխով լինեն եւ ընդունեն, որ Սորոսն օրինականացված կոռուպցիա է՝ երկիրը պետականությունից զրկելու նպատակի տակ։ Բա դուխով են, թող այս հարցում էլ «դուխները» հերիքի, իսկ մենք կրկնում եմ՝ չենք լռելու, կռիվ ենք տալու։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ