17 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Հանգստությունը վախ չի ճանաչում

79-1-777x437-1

Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ,
և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ: / Մատթ. ԺԱ. 28 /

Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին. հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ոչ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:

Օգնության համար վստա՛հ եղեք, իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ Հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:

Հանգստությունը վախ չի ճանաչում: Հանգստությունը պակասություն չի ճանաչում: Այն հզոր է ու վստահ: Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին: Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք: Մի դանդաղեք: 

 «Աստծո կանչ»-ը գրքից

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ