18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

Րաֆֆի Հովհաննիսյանի նուրբ ակնարկը Փաշինյանին

The Heritage Party leader Raffi Hovhannisyan begins his presidential campaign from the area near Aram Khachatryan’s statue

«Ժառանգություն»-ը կշարունակի հանրային մասնակցությունը, և վարչությունը կորոշի, թե որ է հաջորդ քայլը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասյ մասին հայտարարեց  «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա մեր իրականության առարկայական արտացոլումն  է, դրա համար մենք կարող ենք ուրախանալ: Մենք համարում ենք, որ քաղաքացիները կողմնորոշվեցին, և սա քվեն էր՝ հանուն նոր Երևանի, նոր Հայաստանի և ոչ մեկի դեմ»,-ասաց նա:

«Ժառանգություն»-ը Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցեց ոչ թե որեւէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իր ծրագրերի: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ իրենց դա հաջողվեց:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ շուրջ 25-27 տարի ընկնող աստղերի, քաղաքական դիակների, դավաճանների մասին են խոսում,  ոմանք, նաև իրեն  են պիտակավորում: Ըստ նրա, քաղաքական ուժը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը նա պետական հանձնառություն է համարում: Ասաց,  պատրաստ  են մասնակցել վարչապետի հետ խորհրդակցությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Իսկ  առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որին կմասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն»-ը պատրաստ է շարունակել կոնսոլիդացիոն մոտեցումը, եթե  ժողովրդի վստահության քվեն վայելող ուժը` վարչապետի գլխավորությամբ, որոշի շարունակել պայքարել համաժողովրդական եղանակով:

«Եթե այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականանա, ուրեմն մենք՝ որպես բարեկամ, ավագ, երկարամյա գործընկեր, Նոր Հայաստանի պայքարի մեջ կդառնանք ընդդիմադիր»,-շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ