20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չի կարելի վստահել ԱԺ ընտրությունները. Արամ Հարությունյան

 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԺ-ի լեգիտիմությունը եւ պատգամավոր եղած ժամանակ երբեք չի վիճարկել այն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Էս իշխանությանը չի կարելի վստահել ԱԺ ընտրությունները, որովհետեւ այս մթնոլորտում չեն կարող լինել արդար ընտրություններ»,-կարծիք հայտնեց գործիչը՝ հավելելով, թե ամենեւին կապ չունի, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերը շնորհավորում են Հայկ Մարությանին. «Ճարները ի ՞նչ»:

Արամ Հարությունյանի խոսքով, այն քաղաքական ուժերն ու մարդիկ, որոնք այլ կարծիք են հայտնում եւ ինչպես Փաշինյանն է նշում, չեն մտածում, նոր են խոսում, համարվում են հակահեղափոխականներ:

«Այս 4 ամսվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվել վարկաբեկվել է եկեղեցին, վարկաբեկվել է բանակը եւ ստեղծվել է մի վիճակ , որ մեկ մարդ պետք է որոշի, թե իր համար սահմանադրության մեջ ինչ պետք է փոխվի, այնտեղ, որտեղ «ժողովուրդ» է գրված, ինքը ավելացնում է՝ հրապարակի»,-ասաց Արամ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ