29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց. 168.am

470099

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր առաջընթաց՝ առևտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար: Այս մասին ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:, տեղեկացնում է 168.am-ը: 

«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ևս մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է  շատ հզոր մի լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ  կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասաց Սվիտալսկին՝ նկատելով, որ կոռուպցիան ամենուրեք է ամենամեծ խոչընդոտը օտարերկրյա ներդրումների համար:

Նրա կարծիքով՝ դրա հաղթահարումը ակնհայտորեն կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերների: Եվ այն երաշխիքներ կտա ԵՄ գործընկերներին, որ ավելի ընդգրկված և շահագրգռված լինեն բիզնես-կապերի համար:

Դեսպանն առանձնացրեց նաև ՀՀ կառավարության երկրորդ կարևոր առաջնահերթությունը՝ դատաիրավական համակարգի անկախությունը: «Դա նույնպես հզոր գործընկեր է առևտրային գործունեության զարգացման տեսակետից: Դա հնարավորություն է տալիս զգալ անվտանգություն, ապահովություն… Ռազմավարական մակարդակի վրա, այն առաջնահերթությունները, որը հայտարարել է  ներկայիս ՀՀ կառավարությունը, իրոք բավարարում են առևտրի և ներդրումների զարգացման շահերին»,-նշեց Սվիտալսկին:

Նրա կարծիքով, այնուամենայնիվ, պետք է ցուցաբերել նվիրվածություն, վճռականություն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ